Շաբաթ, 19. 04. 2025

spot_img

Ջոն Բոլթոնը Հայաստանը որակել է տարածաշրջանում ԱՄՆ-ին բարեկամ կարևոր երկիր

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանը որակել է որպես տարածաշրջանում կարևոր բարեկամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բոլթոնը Հայաստան այցի մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Երեկ ես հիանալի այցելություն ունեցա Հայաստան՝  կարևոր բարեկամ երկիր տարածաշրջանումԵս բավականություն ստացա արդյունավետ խոսակցությունից ՀՀվարչապետի պաշտոնակատարի և իր ազգային անվտանգության թիմի հետ»,- գրել է Բոլթոնը:

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Նիկոլ Փաշինյանը և Ջոն Բոլթոնը ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելություններն ավելի հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ  բանակցություններն անցել են խիստ դրական մթնոլորտում: 

Բոլթոնը Հայաստանում հանդիպում է ունեցել նաև ՀՀ ԱԽ քարտուղարի, պաշտպանության և ԱԳ նախարարի պաշտոնակատարների հետ: Բոլթոնը հայաստանցի լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ հայ-ամերիկյան հարաբերությունները Միացյալ Նահանգների համար առաջնահերթ են ու կարևոր: Հանդիպումների ընթացքում կարևորվել են  տնտեսական ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների աշխուժությունը, Հայաստանում ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների ավելացումը: Բոլթոնն անդրադարձել է նաև Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ նշելով, որ պատրաստ են իրենց աջակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, քանզի այս կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև ԱՄՆ-ի շահերից:

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին