Ուրբաթ, 25. 04. 2025

spot_img

Այսօրվա Հայաստանը շարժվում է և կշարունակի շարժվել ճիշտ ուղղությամբ. Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը նշել է, որ մենք ազգային նպատակների իրագործման նոր փուլ ենք մտնում աշխարհում տեղի ունեցող տնտեսական և, հատկապես, արդյունաբերական ու տեխնոլոգիական շատ արագ զարգացումների համապատկերում:

Կարևորելով համազգային ներուժի համախմբումը համահայկական օրակարգի շուրջ՝ Հանրապետության նախագահն ասել է. «Մենք մի կարեւոր առավելություն ունենք՝ մեր փոքր պետությունն իրականում իրենից ներկայացնում է մի հսկա ժողովրդի երազանքները, նպատակներն ու շահերը։ Ձեր երեխաները, թոռները հպարտ պետք է լինեն, որ իրենք հայ են, և պատկանում են փայլուն ժողովրդի, որն այս կյանքում ունի շատ մեծ առաքելություն ու նպատակ»։

«Մեր իրական ուժն ու հարստությունը մեր ժողովուրդն է»,-ասել է նախագահ Սարգսյանը եւ հավելել. «Այսօրվա Հայաստանը, որ նոր ու երիտասարդ Հայաստան է, շարժվում է, և հույս ունեմ, կշարունակի շարժվել ճիշտ ուղղությամբ՝ ազատության, մարդկային արժանապատվության ճանապարհով: Եկել է ժամանակը, որ յուրաքանչյուր հայ անպայման ներգրավված լինի իր երկրի գործերում՝ յուրաքանչուրն իր տեղում, իր ուժերի ներածին չափով իր նպաստը բերելով հայրենանվեր ծրագրերի իրագործմանն ու հայրենիքի զարգացմանը»։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը ու դրանք նորովի զարգացնելուն, հայապահպանության խնդիրներին և Հայաստանի կյանքում արտերկրի մեր հայրենակիցների՝ ավելի ակտիվ ներգրավման հնարավորություններին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին