Երեքշաբթի, 01. 07. 2025

spot_img

Ազգային ժողովի 14 պատգամավոր ստորագրել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հայտարարության տակ

 Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել: Ւնչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության տակ այս պահին ստորագրել է 14 պատգամավոր:

Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ պատգամավորները.

Աշոտ Արսենյան
Ալիկ Սարգսյան
Արտակ Սարգսյան
Արման Սահակյան
Տաճատ Վարդապետյան 
Հակոբ Գառնիկի Հակոբյան
Շիրակ Թորոսյան
Կնյազ Հասանով
Արսեն Միխայլով
Հարություն Կարապողոսյան
Սամվել Ալեքսանյան
Նահապետ Գեւորգյան
Արայիկ Գրիգորյան
Իշխան Զաքարյան:

Հայտարարությունն ունի հետևյալ բովանդակությունը. 

«Պաշտպանում ենք 2018թ. դեկտեմբերին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում  ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը հաստատեց նման ստորագրահավաքի վերաբերյալ տեղեկությունը՝ շեշտելով, որ ինքն իմացել է նման նախաձեռնության մասին ու միացել է: «Ես տեղեկացա, որ նման նախաձեռնություն կա, և միացել եմ»,- ասաց նա:

Շիրակ Թորոսյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե ով է նախաձեռնել հայտարարությունն ու ստորագրահավաքը:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը նույնպես հաստատեց լուրը՝ նշելով, որ ինքը ստորագրել է հայտարարության տակ և համաձայն է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին