Հայրենի բանաստեղծուհի եւ գրող, Կարինէ Աւագեան, հետեւեալ գրառումը ըրած է իր ֆէյսպուքեան էջին վրայ, այս առիթով վերյիշելով նաեւ աւելի հին մը…:
«Մինչ Երեւանի վարչական շրջանների թաղամասերում բարձրագոչ յայտարարութիւններով, խոստումներով փորձում են գրաւել ժողովրդի համակրանքը՝ թշնամին գնդակոծում է Տավուշի շրջանի մի քանի գիւղեր…Աստուած պահապան մեր զինուորներին, մեր տանջուած ժողովրդին:
… Մենք ապրում ենք…իսկ նրանցից շատերը չկան. այդ
ջահել ու անփորձ հարիւրաւոր տղաների կեանքերի ու հերոսութեան շնորհիւ կանխուել է թշնամու առաջխաղացումը…..Շնորհակալութիւ՛ն, տղաներ, մենք միշտ ձեզ ու ձեր ծնողներին պարտք ենք:
ՅԻՇԵ՛ՆՔ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԵՐ ԴՌԱՆՆ Է, ՄԵՐ ԿՈՂՔԻՆ, ԶԳՕՆ ԼԻՆԵՆՔ… ԱՅՆՏԵՂ՝ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՄՕՏ, ՄԵՐ ՋԱՀԵԼ ԶԻՆՈՒՈՐՆԵՐՆ ԵՆ…»:
Կը ձայնակցինք մեր սիրելի բարեկամուհիին:
«Խմբ.»