«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ – Արնոլտ Աղապապով (7 Սեպտեմբեր 1929, Պաքու – 29 Մարտ 1999, Երեւան), հայ բեմադրիչ, բեմագիր։
Ծնած է 1929 թուականին Պաքու։ 1947-1949 թուականներուն աշխատած է որպէս տպագրիչ, այնուհետեւ մինչեւ 1952 թուականը ծառայած է Խորհրդային բանակին մէջ։ Բանակէն վերադառնալէն ետք, 1953-1957 թուականներուն աշխատած է որպէս ներքին գործերու շրջանային բաժանմունքի պետ։ 1962 թուականին աւարտած է Մոսկուայի բեմադրութեան եւ բեմագրութեան բարձրագոյն դասընթացքները (Միքայէլ Պլէյմանի եւ Վալերի Սոլովէովի արուեստանոցը): 1967 թուականէն հանդէս եկած է որպէս բեմադրիչ:
Բեմադրիչի աշխատանքներ
«Գառնի» (1966), «Շէկ ինքնաթիռ», Ա․ Հայրապետեան (այլ բեմադրիչ) (1975), «Արեւիկ», Ա․ Հայրապետեան (այլ բեմադրիչ) (1978), «Եօթ սարէն այն կողմ» (1980), «Ուր էիր, մարդ Աստծոյ» (1992):
Որպէս բեմագիր
«Ճանապարհ», Հ․ Բագրազեան (այլ բեմագիր) (1961), «Բարեւ, ես եմ» (1965) , «Մեր քաղաքի մարդիկ. Գառնի» (1966), «Վերադարձ» (1972), «Սովետական Հայաստան», Ա. Կակոսեան, Ժիրայր Աւետիսեան (այլ բեմագիրներ) (1972), «Սիրամարգի ճիչը», Ֆ․ Դովլաթեան (այլ բեմագիր) (1982) եւ այլն: