Ստեփան Թարեան (Թարխարարեան) (17 (29) Օգոստոս 1899, Թիֆլիս – 20 Մայիս 1954, Երեւան), հայ բեմանկարիչ, քանդակագործ։ ՀԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1945):
Եղած է ՀԽՍՀ վաստակաւոր արուեստագէտ Մայրանուշ Պարոնիկեանի ամուսինը։
Մեծցած է Թիֆլիսի մէջ։ Աւարտած է Թիֆլիսի գեղարուեստի ուսումնարանը (1918), Լենինկրատի գեղարուեստի ակադեմիոյ քանդակագործութեան բաժինը (1927): 1927թուականին տեղափոխուած է Երեւան։
1920 թուականին նկարած է Անիի Տիգրան Հոնէնցի եկեղեցւոյ որմնանկարները։
Առաջին ձեւաւորումը եղած է «Խաթաբալա» ներկայացումը 1927 թուականին Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոնին մէջ։ Աշխատած է Պատանի հանդիսատեսի թատրոնին մէջ, ինչպէս նաեւ Կիրովականի (այժմ՝ Վանաձոր), Արտաշատի եւ Ալավերդիի թատրոններուն մէջ:
«Հայֆիլմ»-ի մէջ ձեւաւորած է «Կիկոս» (1933), «Գիքոր» (1934) ֆիլմերը:
Թատերական ձեւաւորումներ
«Խաթաբալա» (1927, 1940, 1945), «Պեպօ» (1929, 1948), «Քանդած Օճախ» (1938), «Նափոլէոն Կորկոտեան» (1934), «Ցասում» (1930), «Արշալոյսին» (1937), «Հրացանաւոր Մարդը» (1938)
Քանդակներ
Հեղինակն է Վանօ Խոճաբեկեանի (1930), դերասանուհի Մայրանուշ Պարոնիկեանի (1945) դիմաքանդակներուն (երկուքն ալ՝ մարմար, ՀԱՊ), «Սպասում» քանդակին (1930-ական, Երեւանի մէջ տեղադրուած է 2000-ին):