Ուրբաթ, 13. 06. 2025

spot_img

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շնորհաւորեց ՀՀ Նորընտիր Վարչապետին

Մայիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորագիր է յղել տիար Նիկոլ Փաշինեանին՝ Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնում ընտրուելու առիթով:

Վեհափառ Հայրապետի շնորհաւորական նամակում մասնաւորապէս ասուած է. «ՀՀ Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետութեան վարչապետ ընտրուելու կապակցութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից յղում ենք Ձեզ Մեր շնորհաւորանքներն ու օրհնութիւնը:

Պատասխանատու այս պաշտօնին Դուք կոչուում էք երկրում ստեղծուած ներքաղաքական բարդ իրավիճակի պայմաններում՝ հանրային լայն շրջանակների աջակցութեամբ, քաղաքական ընդարձակ խորհրդակցութիւնների արդիւնքում:

Լիայոյս ենք, որ նախանձախնդիր ու հետեւողական ջանքերով պիտի նպաստեք մեր երկրում կայունութեան հաստատմանը եւ մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը՝ յանուն մեր հայրենիքի զօրացման ու առաջընթացի»:

Յաջողութիւններ մաղթելով նորընտիր վարչապետին հայրենաշէն ու ազգօգուտ իր ծրագրերի ու նախաձեռնութիւնների իրագործման ճանապարհին՝ Նորին Սրբութիւնը հայցել է Բարձրեալին խաղաղութեան ու բարօրութեան մէջ պահել Հայոց երկիրն ու հաւատաւոր ժողովրդին: 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին