Կիրակի, 15. 06. 2025

spot_img

Սպասվող լրահոս. 26.10.2017

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանն ու Խորվաթիան զարգացնում ու ակտիվացնում են տնտեսական և արդյունաբերական համագործակցությունը: Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, կայանալիք ՀՀ կառավարության նիստին գործադիրը կքննարկի «Հայաստանի և Խորվաթիայի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությունը:Այս և 2 տասնյակ այլ հարցեր ներառված են նիստի օրակարգում:

Այսօր խորհրդարանը կշարունակի իր աշխատանքները: Պատգամավորների օրակարգում կլինի «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հայաստանում են ռուս գործարարները, մասնավորապես, Ռուսաստանի Կուրգանի, Վլադիմիրի և Տամբովի մարզերից ժամանած ընկերությունների  ներկայացուցիչները: Երևանում կազմակերպվող Հայ-ռուսական բիզնես ֆորումի շրջանակում գործընկերներ կփնտրեն Հայաստանի և Ռուսաստանի գործարարները: Բիզնես ֆորումն անցկացվում է Երևանի առևտրաարդյունաբերական պալատի և «ԻՎԵՆՍԵՆԹՐ» միջոցառումների սպասարկման կենտրոնի կողմից:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում տեղի կունենա «Հայաստան-ԵՄ. ի՞նչ կա Հայաստան-ԵՄ համաձայնագրում (ՀԸԳԳ) ու դրա ստորագրումից անդին» խորագրով փորձագիտական քննարկում: Այն կընթանա փորձագիտական ճեպազրույցի ձևաչափով՝ առանց գլխավոր բանախոսների: Քննարկման մասնակիցները կանդրադառնան Հայաստանի և ԵՄ-ի միջև նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տարբեր բաժիններում ամրագրված համագործակցության ու գործընկերության նպատակներին ու գործողությունների ծրագրին:

Այսօր նախատեսված Երևան-Աստանա-Բիշքեկ-Մինսկ տեսակամուրջի շրջանակում կամփոփվեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները: Հոկտեմբերի 25-ին Երևանում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ:

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի կունենա «Նռան հատիկ» փառատոնի մեկնարկային ասուլիսը։ Կմասնակցեն «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա» ՀԿ նախագահը, «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնի պատվավոր նախագահ և Իսահակյանի անվան գրադարանի տնօրենը և այլք:

Հոկտեմբերի 26-ից-նոյեմբերի 3-ըկանցկացվի «Yerevan Jazz Fest 2017»-ը  փառատոնը: «Yerevan Jazz Fest 2017»-ը նվիրված է հայտնի Zildjian բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլիդջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների ծնծղաների արտադրությանը: Փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանու ներքո: Մինչ փառատոնը հրավիրված ասուլիսին հանրահայտ կոմպոզիտոր, գործիքավորող, երաժիշտ Մարկուս Միլլերը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը և այլք կներկայացնեն մանրամասներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին