Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ մյուս պետությունների կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Մինչ այդ երկրների վարչապետներն ու Տիգրան Սարգսյանը խմբակային լուսանկարվել են։ Խորհրդի ընդլայնված կազմով նիստը կմեկնարկի ավելի ուշ։ Ընդլայնված նիստի ժամանակ նախատեսվում է երկրների կառավարությունների ղեկավարների ելույթները, իսկ ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարությամբ հանդես կգա մամուլի ներկայացուցիչների համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են ներքին շուկաների գործունեությանը, առևտրին,
Նիստի մասնակիցները կանդրադառնան նաև ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակում տեղեկատվության փոխանակման համակարգի ձևավորմանն առնչվող հարցերին։ Օրակարգային թեմաներից է նաև 2018-2020
Ղրղզստանում կադրային փոփոխություններով պայմանավորված՝ ԵԱՏՀ խորհրդի նիստում նախատեսվում է հաստատել երկրի նոր ներկայացուցչի թեկնածությունը։ Կորոշվի նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստի անցկացման վայրը։