Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

ԿԳ նախարարն ընդունել է Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին

 ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն  ընդունել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին և նրան ուղեկցող հայր Եղիա Կիլաղբյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:                                    

Շնորհավորելով հյուրերին Մխիթարյան միաբանության 300-ամյակի առթիվ՝ նախարարն  ընդգծել է, որ միաբանությունն անփոխարինելի և հսկայական դերակատարություն ունի հայ ժողովրդի հոգևոր, կրթական և գիտամշակութային կյանքում: Լևոն Մկրտչյանի խոսքով՝ Սուրբ Ղազար կղզում գործունեություն սկսելու պահից ի վեր միաբանությունը բացառիկ մեծ ավանդ է ներդրել հայապահպանության գործում:

Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը շնորհակալություն է հայտնել ԿԳ նախարարին՝ հայ ժողովրդի հոգևոր, մշակութային ժառանգությունն աշխարհին ճանաչելի դարձնելու, հայապահպանությանն ու սերունդների կրթության ապահովման գործում կարևորելով հայրենիք-սփյուռք ամուր գործակցությունը: 

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանում արևմտահայերենի զարգացման հետ կապված խնդիրներ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին