Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Երևան

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ Մեդվեդևին օդանավակայանում դիմավորեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարն ուղևորվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետև ՀՀ կառավարությունում կկայանա երկու երկրների վարչապետների հանդիպումը, որից հետո նախատեսվում է միջկառավարական, միչգերատեսչական և միջտարածաշրջանային համագործակցությանն առնչվող փաստաթղթերի ստորագրում:

Հայաստան պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հայտնի է, որ հոկտեմբերի 25-ին Երևանում կայանալու է Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին