Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Գյուղնախարարն իսպանական «Գլոբալտեք» ընկերության հետ քննարկել է Հայաստանում ուսումնական կենտրոն ստեղծելու հարցը

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է  իսպանական  «Գլոբալտեք» ընկերության պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հնարավորությունները, մասնավորապես՝  Հայաստանում ջերմոցային տնտեսության զարգացմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը,  սառնարանային տնտեսությունների ստեղծմանը և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող հարցեր:

«Գլոբալտեք» ընկերության ներկայացուցիչներն առաջարկել են Հայաստանում ստեղծել ուսումնական կենտրոն, որտեղ տարեկան կարող են վերապատրաստվել ավելի քան 100 մասնագետներ` հմտանալով  գյուղոլորտի կառավարման և տեխնիկական հարցերում: Ուսումնական կենտրոնը կունենա նաև ջերմոցային տնտեսություն, ինտենսիվ այգի, հագեցած է լինելու ժամանակակից տեխնոլոգիաներով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Իգնատի Առաքելյանը ողջունել է ընկերության նախաձեռնությունը և համագործակցության պատրաստակամություն հայտնել: Նախարարը հավելել է, որ գյուղատնտեսության նախարարությունում առկա են   ուսումնական կենտրոն ստեղծելու համար անհրաժեշտ պայմաններ:

Նախարարի առաջարկով` իսպանական կողմը կուսումնասիրի ուսումնական կենտրոն ստեղծելու հնարավորությունները և Գյուղատնտեսության նախարարություն կներկայացնի առաջարկներ: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին