Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Ժամկետային զինծառայողի մահվան առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է պաշտոնատար անձ

2017թ. հոկտեմբերի 10-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցից կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը, ով մահացել էր զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո: Նույն օրը հակառակորդի կողմից ապօրինաբար դիտավորությամբ Չ. Մարգարյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ պարզման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Չ. Մարգարյանի մահվան պատճառ են հանդիսացել նաև մարտական հենակետերում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնները չպահպանելը և այդ կանոնների պահպանման նկատմամբ մարտական հենակետի պատասխանատուի կողմից առերևույթ ցուցաբերված անփույթ վերաբերմունքը:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ՀՀ զինվորական դատախազության Լոռու կայազորի դատախազության դատախազի հանձնարարությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով նախատեսված առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է հենակետի պատասխանատու, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Տ.Պ.-ն: 

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին