ՀՀ կառավարության որոշմամբ Սյունիքի մարզի Տեղ համայնքին կտրամադրվի 4 միլիոն 700 հազար դրամ գնահատված արժեքով շենք, որտեղ կստեղծվի hամայնքային զարգացման կենտրոն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ համայնքը պարտավորվում է մինչև 2025 թվականի ավարտը նախագծով նվիրաբերվող շենքի և բակի վերանորոգման նպատակով իրականացնել 40 միլիոն դրամի ներդրում: Նվիրաբերվող տարածքը նախկինում եղել է հիվանդանոց, որն այժմ չի գործում ու գտնվում է անմխիթար վիճակում:






