Հինգշաբթի, 19. 06. 2025

spot_img

Քաղաքացին հաղորդում է տվել նախկին դատավորի կողմից խարդախություն կատարելու մասին. հարուցվել է քրգործ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել քաղաքացի Ռուբեն Այվազյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանությունում խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՔԾ-ից, 13.09.2017թ.-ին ՀՀ քաղաքացի Ռ. Այվազյանը ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում հաղորդում, ապա բացատրություններ է տվել այն մասին, որ ՀՀ վարչական դատարանի նախկին դատավորը «Ոսկեկոթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայցն իր վարույթ ընդունելու համար որպես պետական տուրք պահանջել է վճարել 3.000.000 ՀՀ դրամ: Քաղաքացին հայտնել է, որ 2011թ.-ի հոկտեմբեր ամսվա ընթացքում դատավորին վճարել է վերջինիս պահանջած գումարը, սակայն հետագայում պարզել է, որ պետական տուրքը կազմել է 20-30 հազար ՀՀ դրամ: Արդյունքում, ըստ Ռ. Այվազյանի, դատավորը խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով իրենից ստացել է  3.000.000 ՀՀ դրամ, որից որևէ պետական տուրք չի վճարվել:

Դատավորի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա  մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտածդատավճռով:

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին