Ֆուտզալի «Լեո» հայկական թիմը առաջին հաղթանակն է տոնել ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` Խորվաթիայում շարունակվում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունը: Երրորդ տուրում Հայաստանը ներկայացնող «Լեո»-ն մրցում էր Կոսովոն ներկայացնող «Լիբուր»-ի հետ: Հայկական թիմ գերազանցել է մրցակցին 6:5 հաշվով:
Նախորդ երկու խաղերից առաջինում «Լեո»-ն պարտվել էր, իսկ մյուսն ավարտել էր ոչ-ոքի հաշվով: