Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Սարգիս Ադամյանը մասնակցել է «Յան Ռեգենսբուրգ»-ի հերթական խաղին:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` Բունդեսլիգա-2-ում Ադամյանի «Յան Ռեգենսբուրգ»-ը հյուրընկալվել էր «Ունիոն»-ին և պարտվել 0:2 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը թիմի մեկնարկային կազմում է եղել և փոխարինվել է 78-րդ րոպեին:
«Յան Ռեգենսբուրգ»-ն ունի 9 միավոր և 15-րդ տեղում է: