Ջերմուկում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների «Գրան պրի»-ն ավարտվեց, որի հաղթող դարձավ Կիրիլ Շևչենկոն:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` Ջերմուկում կայացած պատանիների «Գրան Պրի»-ի վերջին տուրում Շևչենկոն կրկին հաղթանակ տարավ, այս անգամ՝ Մամիկոն Ղարիբյանի նկատմամբ: Շևչենկոն հաղթեց մրցաշարում՝ 11 հնարավորից հավաքելով 9 միավոր:
6-ական միավորով 2-3-րդ տեղերը կիսեցին Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը:
Հայաստանի շախմատի ակադեմիան, Շախմատի եվրոպական միության հետ համագործակցությամբ և Կապանի լեռնահարստացման կոմբինատի հովանավորությամբ, հոկտեմբերի 3-16-ը Ջերմուկում անցկացրեց Եվրոպայի պատանեկան «Գրան պրի» մրցաշարի 2-րդ փուլը: Մրցաշարին մասնակցում էին շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած մինչև 16 տարեկան 12 պատանի շախմատիստներ արտերկրից և Հայաստանից: