Չորեքշաբթի, 18. 06. 2025

spot_img

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

«Արմենպրես»ին այս մասին տեղեկացրին հեծանվասպորտի ֆեդերացիայից: Հայաստանի առաջատար հեծանվորդ, Եվրոպայի երիտասարդների 2015 թվականի չեմպիոն Էդգար Ստեփանյանը հոկտեմբերի 17-23-ին Բեռլինում մասնակցելու է Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, իսկ նոյեմբերի 3-5-ին Վարշավայում՝ աշխարհի գավաթի խաղարկությանը: Հեծանվորդն առաջին անգամ է մասնակցելու մեծահասակների՝ նման կարգի մրցաշարերի, և վաստակած միավորները կարող են հնարավորություն տալ նրան՝ մասնակցելու աշխարհի 2018 թ. առաջնությանը, որտեղ խաղարկվելու են 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին