«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Այսօր` հոկտեմբերի 16-ին, Ժնևում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հանդիպումը կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ:
Լրագրողների հետ կհանդիպի քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նա կանդրադառնա Ժնևում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը և տարածաշրջանային զարգացումներին:
Մամուլի ասուլիսով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը: Նա կանդրադառնա Մասիսում կոյուղաջրերով ոռոգման դեպքերին, ինչպես նաև կոյուղաջրերով ոռոգման, քիմիական բաղադրիչների ազդեցությանը սննդի անվտանգությանը:
Հոկտեմբերի 16-ը Պարենի համաշխարհային օրն է: Այն նշվում է` սկսած 1979 թվականից: Առաջին անգամ աշխարհի երկրները պաշտոնապես հռչակեցին իրենց կարևորագույն խնդիրներից մեկը՝ մոլորակի վրա սովի հաղթահարումը և գյուղատնտեսության կայուն զարգացման համար պայմանների ստեղծումը: Այս օրն ավանդաբար կազմակեպվում են բարեգործական ակցիաներ: Օրվա առթիվ Երևանում կանցկացվի ասուլիս-քննարկում: Կքննարկվեն գյուղական համայնքների զարգացման, սննդի անվտանգության և միգրացիայի հիմնահարցերը: Ներկա կլինի ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը և այլք:
Երևանում կանցկացվի «Հոգեկան առողջության նորագույն մոդելները. Հայաստանի փորձը 2016-2017թ.» թեմայով աշխատաժողով: Այն անցկացվում է հոգեկան առողջության համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակում: Աշխատաժողովին կմասնակցեն՝ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը և այլք: Միջոցառման ընթացքում տեղի կունենա հոգեկան առողջության խնդիրները հաղթահարած անձանց նկարների ցուցահանդես-վաճառք:
Հայաստանի պատմագետները միավորվել են մեկ հարթակում: Պատմագետները, համատեղ գործունեության ընթացքում, արդեն հաջողություններ են գրանցել: Հայաստանի պատմագետների միությունը դարձել է Պատմագիտության միջազգային կոմիտեի անդամ: Այսօր` լրագրողների հետ հանդիպմանը, «Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ գործադիր տնօրեն Մհեր Հովհաննիսյանը միության անդամները կներկայացնեն իրենց ծրագրերը:
Հոկտեմբերի 16-ին լրանում է «ՏաԹևեր» ճոպանողու գործարկման 7-րդ տարին։ Այդ առթիվ Տաթևի վանական համալիրի բակում տեղի կունենա Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը՝ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։ Համերգը տեղի կունենա «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի նախաձեռնությամբ՝ «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում։
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: