Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների թիմը կմասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 18-24-ը Հունգարիայում կկայանա մինչև 19 տարեկան աղջիկների Եվրոպայի 2018 թ. առաջնության որակավորման փուլի 10-րդ խմբի մրցաշարը:
Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Հունգարիայի, Շոտլանդիայի և Թուրքիայի հավաքականները: Հոկտեմբերի 18-ին մեր հավաքականը կմրցի Շոտլանդիայի, հոկտեմբերի 21-ին՝ Թուրքիայի, հոկտեմբերի 24-ին Հունգարիայի հավաքականների հետ: Պատրաստվելով այդ մրցաշարին՝ Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականը հոկտեմբերի 14-16-ը կանցկացնի նախապատրաստական հավաք ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում: Թիմը Հունգարիա կմեկնի հոկտեմբերի 17-ի առավոտյան: Հավաքականի գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը հրավիրել է 20 ֆուտբոլիստուհիների.
Դարպասապահներ
Մարիամ Ցոլակյան, «Տրիբունա» (Գյումրի)
Լենա Անդրիասյան, «Երևան-Լ.Հ.»
Պաշտպաններ
Նորա Եղյան, «Երևան-Լ.Հ.»
Նելլի Խալաթյան, «Երևան-Լ.Հ.»
Մարիա Սախինովա, «Երևան-Լ.Հ.»
Անի Կարապետյան, «Երևան-Լ.Հ.»
Կարինե Խաչատրյան, «Երևան-Լ.Հ.»
Անյուտա Գալստյան, «Արթիկ ՖԴ»
Լիանա Ղազարյան, «Տրիբունա» (Գյումրի)
Կիսապաշտպաններ
Գայանե Սարդարյան, «Երևան-Լ.Հ.»
Լուիզա Ղազարյան, «Երևան-Լ.Հ.»
Պայծառ Ասատրյան, «Երևան-Լ.Հ.»
Կարինե Սանոսյան, «Երևան-Լ.Հ.»
Հեղինե Չոփիկյան, «Երևան-Լ.Հ.»
Էմմա Բաբոյան, «Արթիկ ՖԴ»
Հարձակվողներ
Գայանե Անտոնյան, «Երևան-Լ.Հ.»
Սաթենիկ Հովհաննիսյան, «Տրիբունա» (Գյումրի)
Աննա Դալաքյան, «Տրիբունա» (Գյումրի)
Գյուլնարա Սահակյան, «Տրիբունա» (Գյումրի)
Ռիտա Մարի Գրիգորյան, «ՖԱ Լոս-Անջելես» (ԱՄՆ)