Հայաստանը ներկայացնող ֆուտզալի «Լեո» թիմը պարտությամբ մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունում:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 12-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության հիմնական փուլի 5-րդ խմբի առաջին տուրի հանդիպումը խորվաթական «Նացիոնալի» և Հայաստանի չեմպիոն «Լեոյի» միջև: «Նացիոնալը» հաղթեց 4:1 հաշվով: