Կառավարությունը նախկին բանտարկյալների համար մասնագիտական ուսուցում կազմակերպելու ծրագիր կիրականացնի:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 12-ի նիստում։
Ուսուցմանը կկարողանան մասնակցել նաև գործազուրկներն ու նրանք, ում աշխատանքից ազատում է սպառնում։ Ծրագրի իրականացման նպատակով պետական բյուջեից կհատկացվի 45 մլն դրամ։ Ծրագիրը նախատեսված է 500 մարդու համար։