Շաբաթ, 21. 06. 2025

spot_img

Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը

 Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է առաջատար և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը: Այն անցկացվելու է ս/թ հոկտեմբերի 10-16-ը ներառյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ լրատվական ծառայությունից, ատեստավորումն անցկացվում է՝ համաձայն«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի, ըստ որի՝ յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Հարկադիր կատարողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ:

Հարկ է նշել, որ ատեստավորումից հետո ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը.

– համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,

– կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն,

– ատեստավորումը հետաձգել և հարկադիր կատարողին գործուղել վերապատրաստման.

– չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Այս տարի ատեստավորմանն ընդհանուր առմամբ մասնակցում են Ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների թվով 75 հարկադիր կատարողներ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին