Երկուշաբթի, 07. 07. 2025

spot_img

Պատանիների Գրան պրիի առաջատարը Կիրիլ Շևչենկոն է

Ջերմուկում տեղի ունեցան Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի»  շախմատային մրցաշարի 5-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տուրում գրանցվեց 3 ոչ-ոքի արդյունք: Մրցաշարի երեք առաջատարներից Կիրիլ Շևչենկոն հաղթեց Կիրիլ Շուբինին: Նշենք, որ պարտիայի ընթացքում Շուբինը ուներ մեծ առավելություն, սակայն պարտիայի վերջնամասում կոպիտ վրիպեց և պարտվեց:
Մյուս երկու առաջատարները՝ Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը, իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Չորս անընդմեջ պարտությունից հետո Նորվեգիան ներկայացնող Թոր Ֆրեդրիկ Կաասենը տոնեց առաջին հաղթանակը: Մրցաշարում 3-րդ հաղթանակը տարավ Մամիկոն Ղարիբյանը: Վյաչեսլավ Զարուբիցկի – Արսենի Նեստերով պարտիան ավարտվեց հաշտությամբ:
5-րդ տուրից հետո 4.5 միավորով աղյուսակը կրկին սկսեց միանձնյա գլխավորել Ուկրաինան ներկայացնող Կիրիլ Շևչենկոն: Հայաստանի ներկայացուցիչներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները: Արսենի Նեստերովը 3.5 միավորով  ընթանում է 4-րդ հորիզոնականում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին