Կիրակի, 22. 06. 2025

spot_img

Խոհանոցի գազօջախից շմոլ գազի արտահոսքի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել

Ոստիկանության Մարտունու բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1987 թ. ծնված Արփինե Մ.-ն, 2006 թ. ծնված Շողիկ Մ.-ն, 2007 թ. ծնված Լուսինե Մ.-ն, 2010 թ. ծնված Իննա Մ.-ն, 2011 թ. ծնված Արտյոմ Մ.-ն և 1957 թ. ծնված Նվեր Մ.-ն:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված գազօջախից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին