Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 68 շենքում հոկտեմբերի 9-ին հրդեհ է բռնկվել:
Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Այրվել են 47-րդ բնակարանի (2-րդ հարկ) ննջասենյակը (մոտ 20 քմ) և խոհանոցը (6 քմ)՝ գույքով, ջերմահարվել՝ պատշգամբը (2 քմ), իսկ 50-րդ բնակարանում (3-րդ հարկ)՝ պատուհանի 3 փայտե շրջանակները և վարագույրը:
Թիվ 47 բնակարանի ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերվել է Ռ. Հ.-ի դին, որը, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դուրս է բերվել բնակարանից:
1975 թ. ծնված Ա. Հ.-ը ծխահարվել է, շտապօգնության աշխատակիցները նրան տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն: