Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը աշխարհի առաջնությունում 13-րդն է:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` կանադական Մոնրեալ քաղաքում շարունակվում է մարմնամարզության աշխարհի առաջնությունը: Բազմամարտում հավաքելով 83.332 միավոր՝ Արթուր Դավթյանը գրավել է 13-րդ տեղը: Այս մրցաձևում աշխարհի չեմպիոն է դարձել չին Սիաո Ռոուտենգը:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Հարություն Մերդինյանը հոկտեմբերի 7-ին հանդես կգա նժույգ թափերի եզրափակիչում: