Կիրակի, 22. 06. 2025

spot_img

Հայաստանի փոխարտգործնախարարն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի և Ասամբլեայի պատվիրակությանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հոկտեմբերի 5-ին ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի և Ասամբլեայի պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը երախտագիտություն հայտնեց Կալիֆորնիա նահանգի՝ Արցախի անկախության ճանաչման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության դատապարտման հետևողական դիրքորոշման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի և Կալիֆորնիա նահանգի միջև համագործակցության զարգացման և խթանմանն ուղղված մի շարք հարցեր:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին