Կիրակի, 22. 06. 2025

spot_img

Հայաստան ներմուծված թուրքական բլղուրն անցել է լաբորատոր փորձաքնություն. ՍԱՊԾ

Հայկական լրատվամիջեցներից մեկը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում վաճառվում է թուրքական արտադրության  «Dosa»  անվանումով բլղուր: Լրատվամիջոցը, հղում կատարելով «իր ունեցած տեղեկություններին», նաև գրել էր, որ շուկայում այն հայտնվել է առանց անվտանգության սերտիֆիկատի և առանց լաբորատոր փորձաքննություն անցնելու:Հրապարակումների առնչությամբ հայտարարություն է տարածել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հայտարարության մեջ ասվում է. «Թեև որևէ մեկն այս մասին ահազանգ կամ տեղեկատվություն չի ներկայացրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն կամ դիմել լիազոր մարմին՝ անհրաժեշտ պարզաբանում ստանալու համար, տեղեկացնում ենք. նշված ապրանքանիշի բլղուրը Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծել  «Լավելինա» ՍՊԸ-ն՝ օգոստոս ամսին, սահմանային վերհսկողության փուլն անցնելուց հետո: Պետական սահմանային վերահսկողության շրջանակներում պարզվել է, որ Վրաստանի Հանրապետությունից ներմուծված և թուրքական ծագման այս արտադրատեսակն ունեցել է անվտանգությունը հավաստող բոլոր փաստաթղթերը: Որպես ռիսկային համարվող երկրի արտադրանք, այն ուղարկվել է լաբորատոր փորձաքննության և միայն անհամապատասխանություններ չհայտնաբերելու արդյունքում է թույլատրվել ներմուծումը մեր հանրապետություն:

Նաև հավելենք, որ Հայաստանում իրացման համար այս ապրանքատեսակն անցել է համապատասխանության գնահատում և ունի համապատասխանության հայտարարագիր»: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին