Կիրակի, 22. 06. 2025

spot_img

Եվրոպայի պատանեկան «Գրան պրի». Ղարիբյանը և Շևչենկոն գլխավորում են աղյուսակը

Ջերմուկում տեղի ունեցան Եվրոպայի պատանեկան «Գրան պրի»  մրցաշարի երկրորդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»ի փոխանցմամբ`մրցաշարի 6 պարտիաներից հինգը ունեցան հաղթական ավարտ: Միակ ոչ-ոքին գրանցվեց Հայաստանի երկու պատվիրակների՝ Արամ Հակոբյանի և Շանթ Սարգսյանի դիմակայությունում: Պարտիան նաև ամենաերկարն էր այս տուրում: Մրցաշարում 2-րդ հաղթանակները տարան Մամիկոն Ղարիբյանը և Կիրիլ Շևչենկոն: Այժմ Ղարիբյանը և Շևչենկոն 2-ական միավորով գլխավորում են աղյուսակը:
Մեկնարկային տուրի անհաջողությունից հետո առաջին հաղթանակը նշեց Եվրոպայի պատանեկան «Գրան պրի»-ի առաջին փուլի հաղթող Կիրիլ Շուբինը: Առաջին հաղթանակները տոնեցին նաև Արսենի Նեստերովը և Ստեֆան Պողոսյանը:

 Մրցաշարին մասնակցում են շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած մինչև 16 տարեկան 12 պատանի շախմատիստներ Հայաստանից և արտերկրից: Խաղերը կընթանան հոկտեմբերի 4-15-ը «Ջերմուկ աշխարհ» նորակառույց հյուրանոցային համալիրում։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին