Կիրակի, 22. 06. 2025

spot_img

Օտարերկրյա ներդրողները ցանկանում են մուտք գործել «Մեղրի» ազատ տնտեսական գոտի

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Արա Աբրահամյանի և օտարերկրյա ներդրողների հետ։

Ներդրողները նախարարին հայտնել են, որ հետաքրքրված են՝ գործունեություն ծավալելու«Մեղրի» ազատ տնտեսական գոտում։

Ներդրողները նշել են, որ հետազոտություն կատարելով ստեղծվող ԱՏԳ-ի վերաբերյալ եզրահանգել են, որ այն շատ գրավիչ է ներդրումներ կատարելու տեսանկյունից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Սուրեն Կարայանը գործարարների խնդրանքով ներկայացրել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտում բացվող հնարավորությունները բիզնեսի համար։ Նախարարը անդրադարձել է նաև «Արազ» իրանական ԱՏԳ-ի հետ համագործակցության հեռանկարներին։

Գործարարների խոսքով՝  հայկական ազատ տնտեսական գոտին կարող է որպես միջանցք հանդես գալ Իրանի, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։

Ներդրողները պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարելու երկու ուղղություններով` արտադրական ձեռնարկություն և ժամանցային ծառայություններ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին