Ֆուտբոլի Լեհաստանի ազգային թիմի և Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Հայաստանի հավաքականի դարպասն ուղարկած 3 գոլերից հետո ռեկորդ է սահմանել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստանում խաղում հարձակվող դարձավ հեթ-տրիկի հեղինակ, միաժամանակ լինելով միակ ֆուտբոլիստն, ով ընտրական փուլի 9 խաղում խփում է 15 գնդակ: Մինչ Լևանդովսկին այդ ռեկորդը պատկանում էր Գերտ Մյուլլերին և Կրիշտիանւ Ռոնալդուին: Վերջիններս խփել են 14-ական գոլ: