Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան հանդիպումը կսպասարկեն մոլդովացի մրցավարները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 8-ին Աստանայի «Աստանա արենա» մարզադաշտում կկայանա 2018 թ. Աշխարհի առաջնության Ղազախստան-Հայաստան ընտրական հանդիպումը: Խաղը կսպասարկի Մոլդովայի մրցավարական անձնակազմը՝ Ալեքսանդրու Տյանի գլխավորությամբ: Օգնականներն են Անդրեյ Բոդյանը և Վիկտոր Մարդարին: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Վյաչեսլավ Բանարին: Հանդիպմանը ՖԻՖԱ-ի պատվիրակն է Պաոլո Ռոնդելին (Սան Մարինո), մրցավարների տեսուչը՝ Ռուսմիր Մրկովիչը (Բոսնիա և Հերցեգովինա):