Կիրակի, 22. 06. 2025

spot_img

Հայաստանը E խմբում նույն՝ նախավերջին տեղում է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը աշխարհի առաջնության E խմբում շարունակում է մնալ նույն դիրքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մունդիալ-2018 ընտրական փուլի E խմբում կայացան նախավերջին տուրի խաղերը: 9 խաղերից հետո Հայաստանի հավաքականը մնաց նույն 6 միավորով և մրցաշարային աղյուսակում նախավերջին տեղում է:

Մրցաշարային աղյուսակի առաջատարը Լեհաստանի թիմն է, որն ունի 22 միավոր: 19 միավորով երկրորդ տեղում Դանիայի ընտրանին է, իսկ Չեռնոգորիա հավաքականն ունի 16 միավոր և երրորդ տեղում է: Ռումինիան 12 միավորով 4-րդ տեղում է: Հայաստանը 5-րդն է, իսկ միայն 2 միավորով վերջին տեղում Ղազախստանի ընտրանին է:

Վերջին տուրում Ղազախստանը կընդունի Հայաստանին, Դանիան կխաղա Ռումինիայի հետ, իսկ Լեհաստանը ուժերը կչափի Չեռնոգորիայի հետ: Բոլորը խաղերը կկայանան հոկտեմբերի 8-ին:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին