Կիրակի, 22. 06. 2025

spot_img

Վահան Մարտիրոսյանն ընդունել է ֆրանսիական ինժեներական ընկերությունների ներկայացուցիչների

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց ֆրանսիական երեք ինժեներական ընկերությունների ներկայացուցիչների, ովքեր ժամանել են Հայաստան` մասնակցելու հայ-ֆրանսիական գործարար համաժողովին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Նախարարը, ողջունելով հյուրերին, պատրաստակամություն հայտնեց երկկողմ գործակցության` նախարարության ենթակայության տարբեր ոլորտներում։

Նա նշեց, որ պատրաստ է աջակցել բոլոր նախաձեռնություններում, որոնք կնպաստեն երկու երկրների միջև ինժեներական ոլորտի համագործակցությանն ու առաջխաղացմանը։

Ֆրանսիական ինժեներական ընկերությունների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար։ Նրանք ներկայացրին իրենց գործունեության ուղղություններն ու մասնագիտացումը, իրականացրած նախագծերը։

Մետաղական կամուրջների շինարարության, ենթակառուցվածքների բարելավման ոլորտում մասնագիտացած ընկերության ներկայացուցչի հետ քննարկվեց նրանց փորձը Հայաստանում ներդնելու հնարավորությունը։ 

Նախարարը ներկայացրեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը», դրանում ներառված անհրաժեշտ ենթակառուցվածքները, քննարկվեցին համատեղ աշխատելու հեռանկարները։

Հանդիպմանը ներկա մյուս ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր մասնագիտացած են տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության, ճոպանուղիների կառուցման ոլորտներում, քննարկվեցին գործակցության հնարավոր ուղղությունները և երկկողմ հետաքրքրությունները։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին