Կիրակի, 22. 06. 2025

spot_img

Արման Թաթոյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում խոսքի ազատության վիճակը, ներկայացվել լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող խնդիրները, լրագրողների իրավունքների պաշտպանության հարցերը: Անդրադարձ է եղել լրագրողների նկատմամբ ոտնձգության դեպքերին, նրանց աշխատանքի խոչընդոտներին, ինչպես նաև Պաշտպանի արտահերթ զեկույցին:

Արման Թաթոյանը ընդգծել է խոսքի ազատության կարևորությունը և լրագրողների դերը հասարակության իրազեկության բարձրացման, ինչպես նաև արդյունավետ իրավապաշտպան գործունեության հարցում: Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված խնդիրներն ու նոր գործառույթները:

Արլեմ Դեզիրին կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի դերը խոսքի ազատության երաշխավորման հարցում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը և ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը համագործակցելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին