Կիրակի, 22. 06. 2025

spot_img

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Փրկարարական ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին, որոնք վերաբերում են հրդեհների ժամանակ փրկարարների աշխատանքի կարգին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ սահմանվել են հրդեհաշիջման աշխատանքների առանձնահատկությունները, հրդեհաշիջման և աշխատանքների իրականացման ու հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ստորաբաժանումների գործունեության կարգը, աղետալի ջրածածկման գոտում որոնողափրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման, լեռնափրկարարական աշխատանքների իրականացման, ջրափրկարարական աշխատանքների կատարման կարգերը: Հստակեցվել են նաև հանքախորշերում, թունելներում ու այլ ստորգետնյա տարածքներում, վերգետնյա հանքերում փրկարարական աշխատանքների իրականացման, փլատակներում փրկարարական աշխատանքների կատարման, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ փրկարարական աշխատանքների իրականացման, երկաթուղային տրանսպորտի վթարների ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների իրականացման կարգերը:

ՀՀ կառավարությունը կատարելագործում է հանցագործության վայրի վերահսկումը և այդ նպատակով հավանություն տվեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագծով նախատեսվում է դեպքի վայրի պահպանության ոլորտում քրեական հետապնդման իրավասու մարմինների կազմակերպաիրավական բնույթի հարաբերությունների հստակեցում: Այսինքն, գործնականում  հետաքննության այլ մարմիններ ևս պետք է իրականացնեն դեպքի վայրի պահպանություն, օրինակ՝ քրեակատարողական հիմնարկները՝ այդ հիմնարկների տարածքում կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերով, պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը` հրդեհներին ու տեխնիկական անվտանգությանը վերաբերող գործերով և այլն: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին