ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Փրկարարական ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին, որոնք վերաբերում են հրդեհների ժամանակ փրկարարների աշխատանքի կարգին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ սահմանվել են հրդեհաշիջման աշխատանքների առանձնահատկությունները, հրդեհաշիջման և աշխատանքների իրականացման ու հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ստորաբաժանումների գործունեության կարգը, աղետալի ջրածածկման գոտում որոնողափրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման, լեռնափրկարարական աշխատանքների իրականացման, ջրափրկարարական աշխատանքների կատարման կարգերը:
Հստակեցվել են նաև հանքախորշերում, թունելներում ու այլ ստորգետնյա տարածքներում, վերգետնյա հանքերում փրկարարական աշխատանքների իրականացման, փլատակներում փրկարարական աշխատանքների կատարման, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ փրկարարական աշխատանքների իրականացման, երկաթուղային տրանսպորտի վթարների ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների իրականացման կարգերը: