Կիրակի, 22. 06. 2025

spot_img

Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հոկտեմբերի 4-ին այցելեց Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարան, որտեղ Հայաստանի և հայ-բելառուսական հարաբերությունների վերաբերյալ հանդես եկավ դասախոսությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Ողջունելով ուսանողներին՝ դեսպան Եսայանը ներկայացրեց անկախ Հայաստանի անցած ուղին, ներկա տնտեսական իրավիճակը, ներդրումային քաղաքականությունը, ՀՀ ինտեգրացիոն գործընթացները, ԵԱՏՄ-ին անդամակցելու Հայաստանի ճանպարհը և ԵՄ-ի հետ հարաբերությունների ներկա մակարդակը: Դեսպանը նաև անդրադարձավ հայ-բելառուսական հարաբերություններին՝ հատկապես ուշադրություն դարձնելով երկկողմ տնտեսական հարաբերությունների ներկա փուլին, ներուժին և հեռանկարներին: Դասախոսության ավարտին դեսպան Եսայանը պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին: Ուսանողների հետ հանդիպումից հետո տեղի ունեցավ դեսպան Եսայանի և Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Վլադիմիր Շիմովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին կրթության ոլորտում երկու երկրների, մասնավորապես՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի միջև համագործակցության հեռանկարները:

 Ջերմուկում կայացավ Եվրոպայի պատանեկան Գրան պրի մրցաշարի 2-րդ փուլի 1-ին տուրը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` մեկնարկային տուրն անցավ լարված պայքարում. բոլոր պարտիաներն ունեցան հաղթական ավարտ: Մրցաշարը լավ մեկնարկեցին Հայաստանը ներկայացնող պատանի շախմատիստները, որոնց երեկ կայացած վիճակահանության ընթացքում բաժին ընկան մեկնարկային 1-ին, 2-րդ և 3-րդ համարները: Արամ Հակոբյանը հաղթանակ տոնեց Սերգեյ Լոբանովի (Ռուսաստան) նկատմամբ, Շանթ Սարգսյանը ուժեղ գտնվեց Ռուսաստանը ներկայացնող Ստեֆան Պողոսյանից, իսկ Մամիկոն Ղարիբյանը առավելության հասավ Արսենի Նեստերովի(Ռուսաստան) նկատմամբ: Առաջին տուրում պարտություն կրեց նաև Ռուսաստանի 4-րդ ներկայացուցիչը՝ Կիրիլ Շուբինը, ով Գրան պրիի առաջին փուլի հաղթողն է: Շուբինի նկատմամբ հաղթանակ տոնեց Նիկոլոզ Կաչարավան (Վրաստան): Մրցաշարում հաղթանակով մեկնարկեցին նաև Վյաչեսլավ Զարուբիցկին (Բելառուս) և Կիրիլ Շևչենկոն (Ուկրաինա), նրանք համապատասխանաբար հաղթեցին Թոր Ֆրեդրիկ Կաասենին և Պաուլյուս Պուլտինյավիչուսին:

Հայաստանի շախմատի ակադեմիան, Շախմատի եվրոպական միության հետ համագործակցությամբ և Կապանի լեռնահարստացման կոմբինատի հովանավորությամբ, ս․թ․ հոկտեմբերի 3-16-ը Ջերմուկ քաղաքում անցկացնում է Եվրոպայի պատանեկան Գրան պրի մրցաշարի 2-րդ փուլը: Մրցաշարին մասնակցում են շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած մինչև 16 տարեկան 12 պատանի շախմատիստներ Հայաստանից և արտերկրից:

Նրանք են՝ միջազգային վարպետներ Կիրիլ Շևչենկոն /Ուկրաինա/, Արամ Հակոբյանը /Հայաստան/, Սերգեյ Լոբանովը /Ռուսաստան/, Շանթ Սարգսյանը /Հայաստան/, Պաուլյուս Պուլտինյավիչուսը /Լատվիա/, ՖԻԴԵ-ի վարպետներ Արսենի Նեստերովը /Ռուսաստան/, Մամիկոն Ղարիբյանը /Հայաստան/, Թոր ՖրեդրիկԿաասենը /Նորվեգիա/, Ստեֆան Պողոսյանը /Ռուսաստան/, Կիրիլ Շուբինը /Ռուսաստան/, Վյաչեսլավ Զարուբիցկին /Բելառուս/ և Նիկոլոզ Կաչարավան /Վրաստան/։

Խաղերը կընթանան հոկտեմբերի 4-15-ը «Ջերմուկ աշխարհ» նորակառույց հյուրանոցային համալիրում։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին