Կիրակի, 22. 06. 2025

spot_img

Աշխարհի ավելի քան 100 երկրներում նշվում է Ուսուցչի օրը

Հայաստանի Հանրապետության պաշտոնական տոնացույցում հոկտեմբերի 5-ը ամրագրվել է որպես Ուսուցչի օր:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` օրվա ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 1966թ. այդ օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության համատեղ հրավիրված կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակին առնչվող ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, որն ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր: Ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում և հոկտեմբերի 5-ին նշվում է 100-ից ավելի պետությունում:

Տոնի գլխավոր առաքելությունը ուսուցիչներին աջակցելն է, համոզվելը, որ ուսուցիչները կարողանում են բավարարել ապագա սերնդի պահանջները:

«Էդյուքեյշն Ինթերնեշնլի» և կազմի մեջ մտնող 401 անդամ-կազմակերպությունների ջանքերով տոնը լայնորեն նշվում է աշխարհում։ Ամեն տարի ԷԻ-ն սկսում է տոնի հասարակական ճանաչման սահմաններն ընդլայնելուն ուղղված արշավ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին