Կիրակի, 22. 06. 2025

spot_img

Փոխվել են Երեւանի կենդանաբանական այգու աշխատաժամերը

Երևանի կենդանաբանական այգու աշխատանքային ժամերը փոխվել են:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` այգի մուտք գործելու համար այսուհետև տոմսերը կվաճառվեն ժամը 10:00-19:00-ն՝ նախկին 09:00-21:00-ի փոխարեն: Այգու տարածքում շրջելու հնարավորություն այցելուները կունենան մինչև ժամը 20:00-ն:

Մինչև 3 տարեկան երեխաների մուտքը խաղահրապարակ անվճար է:

Երեւանի կենդանաբանական այգում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները:  Այս աշխատանքներին զուգահեռ Երևանի կենդանաբանական այգու սկզբնամասում բացվել է նոր ինտերակտիվ խաղահրապարակ-այգի, որտեղ երեխաները հնարավորություն ունեն շփվելու և խաղալու կենդանիների հետ: Մանկական այս անկյունում ներկայացված են ավելի քան 10 տեսակի շուրջ 30 ձեռնասուն կենդանիներ, այդ թվում՝ կապիկներ, թութակներ, կրիաներ, ինչպես նաև որոշ ընտանի կենդանիներ: Մասնագետների օգնությամբ մանուկները կարող են նաև կերակրել կենդանիներին, զբոսնել պոնիներով:

Առաջիկայում ինտերակտիվ փոքրիկ այգին կհամալրվի նոր կենդանիներով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին