Կիրակի, 22. 06. 2025

spot_img

Տարեվերջին կներկայացվի Գյումրու բրենդավորման ամբողջական փաթեթը

 Տարեվերջին կներկայացվի Գյումրու բրենդավորման ամբողջական փաթեթը: 2017 թ. հունիսին Deem Communications PR և մարքեթինգային գործակալությունը հայտարարեց Գյումրին բրենդավորելու իր ծրագրի մասին, որն իրականացնում է ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում: Բրենդի ստեղծումն ու իրագործումը կօգնի դիրքավորել և զարգացնել Գյումրին առաջատար ուղղություններում: Մշակվելիք բրենդը կօգնի տարբերակել քաղաքը վայրերից ու նպաստել դրա սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ համադրելով Գյումրու զարգացման ծրագրերում ներգրավված բոլոր կողմերի տեսլականը:
Այս պահին աշխատանքն ընթանում է, և արդեն տարեվերջին ընկերությունը կներկայացնի բրենդավորման ամբողջական փաթեթը և բրենդի իրականացման ռազմավարությունը 2018-2020 թթ. համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու բրենդավորման ծրագրի ղեկավար, Deem Communications-ի ստեղծագործական տնօրեն Րաֆֆի Նիզիբլեանը: «Գյումրին դեռ վաղուց է գերել ընկերությանը, երբ 2007 թվականից «Հայեցի ապրումներ» գրքի նախագծի վրա աշխատելու տարիներին թիմով ավելի մանրամասն ուսումնասիրեցինք քաղաքի պատմամշակութային ժառանգությունը: Ապա, Գյումրիի կենտրոնում տարիներ շարունակ տարբեր միջոցառումներ ենք կազմակերպել, ինչի արդյունքում էլ ավելի սիրեցինք ու կապվեցինք այս քաղաքին: Մշակելով Գյումրու բրենդը՝ նպատակ ունենք նոր ոճով պատմել քաղաքի մասին հենց Գյումրու բնակիչներին, Հայաստանի այլ համայնքներից այցելուներին և արտասահմանից ժամանած հյուրերին: Մշակվելիք բրենդը կամփոփի քաղաքի հետևյալ շերտերը՝ մշակույթ, պատմություն, տնտեսություն, կենցաղ ու ավանդույթներ: Այժմ, ավելի քան երբևէ, կարևոր է զարգացնել Գյումրու ինքնությունը և ներկայացնել քաղաքի կերպարն արտացոլող եզակի պատմությունը»,- նշեց Րաֆֆի Նիզիբլեանը՝ փաստելով, որ ներկայումս ծրագիրը գտնվում է ուսումնասիրությունների փուլում, որի ամփոփումից հետո մեր բրենդինգի մասնագետները կմշակեն բրենդը: 
Ստեղծվել է աշխատանքային խումբ: Աշխատանքային խումբը քննարկումներ է ունենում արված ու ընթացիկ աշխատանքների շուրջ և քննարկում հետագա քայլերը: Քննարկմանը մասնակցում է նաև ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն:

Արմենուհի Մխոյան

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին