Կիրակի, 22. 06. 2025

spot_img

ՀՀ տրանսպորտի նախարարության պատվիրակությունը մասնակցել է «E-Partnership» խորագրով համաժողովին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մասնակցել է «E-Partnership» խորագրով համաժողովին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Համաժողովում քննարկվել են երկու հիմնական թեմաներ՝ «Կիբերանվտանգությունը և դեմոկրատիան» և «Ինչպե՞ս կարող են արևելյան երկրներն ինտեգրվել եվրոպական միտումներին»։

Համաժողովում ունեցած իր ելույթում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը ներկայացրել է Հայաստանի ՏՀՏ ոլորտում գրանցված ձեռքբերումները։ Նա անդրադարձել է նաև քննարկվող կիբերանվտանգություն և դեմոկրատիա համադրությանը, խոսել այն մասին, թե ինչպես կարելի է ՏՀՏ ոլորտը ծառայեցնել դեմոկրատիայի և ազատության ամրապնդմանը, բայց և ընդգծել, որ իրական դեմոկրատիան չի կարող փոխարինվել թվայինով։

Այս համաժողովը, որին մասնակցում են նաև Արևելյան գործընկերության անդամ-երկրների ներկայացուցիչներ, կարևոր հարթակ է տարբեր երկրների գործարար շրջանակների շփումներն աշխուժացնելու և ՏՏ ոլորտում գործարար կապերը խորացնելու համար:

«E-Partnership» համաժողովն անցկացվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործարար համագործակցությունը խթանելու, տարբեր երկրների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու, ներդրումներ ներգրավելու, ՏՏ ոլորտի մասնագետների միջև համագործակցությանը նպաստելու նպատակով: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին