ՀՀ կառավարությունը կատարելագործում է հանցագործության վայրի վերահսկումը և այդ նպատակով հավանություն տվեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագծով նախատեսվում է դեպքի վայրի պահպանության ոլորտում քրեական հետապնդման իրավասու մարմինների կազմակերպաիրավական բնույթի հարաբերությունների հստակեցում: Այսինքն, գործնականում հետաքննության այլ մարմիններ ևս պետք է իրականացնեն դեպքի վայրի պահպանություն, օրինակ՝ քրեակատարողական հիմնարկները՝ այդ հիմնարկների տարածքում կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերով, պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը` հրդեհներին ու տեխնիկական անվտանգությանը վերաբերող գործերով և այլն: