Երկուշաբթի, 23. 06. 2025

spot_img

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն այցելել է «Աբովյան», «Սևան» և «Վանաձոր» ՔԿ հիմնարկներ

Քրեակատարողական ծառայությունում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի և Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասի միջև: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց` առողջության իրավունքից օգտվելու հետ կապված հարցեր, այդ թվում` այդ իրավունքի մատչելիության, հասանելիության առողջապահական ծառայությունների, բժշկական սարքավորումների որակի, ինչպես նաև խտրականության բացառման և առողջության հետ կապված կայուն զարգացման նպատակների վերաբերյալ: Քննարկվեցին նաև քրեկատարողական հիմնարկներում առաջնային բուժօգնության տրամադրման, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ:

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասի գլխավորած պատվիրակությունը եղավ «Աբովյան», «Սևան» և«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում, լսեց դատապարտյալներին,  ծանոթացավ բժշկական ծառայությունների մատուցման և տեղադրված սարքավորումների որակին, առկա խնդիրներին և իրականացված բարեփոխումներին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին