Երկուշաբթի, 23. 06. 2025

spot_img

Ձյան պատճառով հոսանքազրկվել են Գավառի տարածքի մի քանի բնակավայրեր

Հոկտեմբերի 4-ի առավոտյան տեղացած թաց ձյան պատճառով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ, Կարմիրգյուղ, Ծաղկաշեն գյուղերը եւ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ «Գեղամա» մասնաճյուղի «Գավառ» ցանցի գլխավոր ճարտարագետ Դոլիկ Մկրտչյանը, համատարած հոսանքազրկումը կապված է խոշոր վթարի հետ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ի առավոտյան, ժամը 9-ի սահմաններում:

«Սարուխանի տարածքում թաց ձյան ծանրությունից ծառ է ջարդվել, որն ընկել է 35 հազար վոլտ լարման հաղորդման գծի վրա՝ վթարելով այն, ինչի հետեւանքով էլ հոսանքազրկվել են բնակավայրերը: Այժմ վթարի վայրում աշխատում է մասնագետների խումբը: Մոտակա ժամերի ընթացքում էներգամատակարարումը վերոնշյալ համայնքներում կվերականգնվի»,-ասաց գլխավոր ճարտարագետը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին