Երեքշաբթի, 29. 07. 2025

spot_img

Լիտվան կարող է կիրառել ՀՀ արտակարգ իրավիճակների կառավարման արդյունավետ փորձը

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության կառավարության պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին երկրի էկոնոմիկայի, սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարները, արտաքին գործերի, գյուղատնտեսության և ներքին գործերի նախարարների տեղակալները, ինչպես նաև ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով, և այցի շրջանակում ցանկություն է հայտնել ծանոթանալու ՀՀ ԱԻ նախարարության գործունեությանն ու փորձին:

Հանդիպման ընթացքում նախարար Տոնոյանը բարձրաստիճան հյուրերին հանգամանալից ներկայացրեց ԱԻ նախարարության կառուցվածքը, հիմնական գործառույթները, առանձնացված ստորաբաժանումների կազմակերպաիրավական ձևերը, ԱԻ կառավարման համակարգը և սկզբունքները, ինչպես նաև համագործակցությունն այլ պետական մարմինների ու մասնավոր հատվածի միջև:

Լիտվացի հյուրերը նշեցին, որ հետաքրքրված են Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման արդյունավետ փորձով, որն օգտակար կարող է լինել իրենց երկրում ԱԻ կառավարման ու արձագանքման կենտրոնացված համակարգ ստեղծելու համար:

Իր խոսքում ԱԻ նախարարը նշեց, որ պատրաստակամ է աջակցել և սերտացնել համագործակցությունն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում:

Հանդիպման ավարտին Լիտվայի պատվիրակության անդամները եղան նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, որտեղ նրանց ներկայացվեցին կենտրոնի առաքելությունը, ստորաբաժանումները, տեխնիկական ու ծրագրային հագեցվածությունը, գործառույթները և ներգրավվածությունը տարբեր արտակարգ իրավիճակների կառավարման գործում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին