Երեքշաբթի, 29. 07. 2025

spot_img

ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից չարաշահումներ կատարելու փաստերով քրգործեր են հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների փաստերով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, Երևան քաղաքի բնակչուհի Ս. Ս.-ն ՀՀ ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները սպասարկող ստորաբաժանման հարկադիր կատարող Ա. Բ.-ն, կատարողական վարույթի շրջանակներում, ուղղակի վաճառքով 8 հատ գույք իրացնելու որոշում է կայացրել: Ս. Ս.-ն գնել է նշված գույքից երկուսը, որոնց համար հարկադիր կատարող Ա. Բ.-ին վճարել է համապատասխան գումար, սակայն գնված գույքն իրեն ներկայացնելու ժամանակ նկատել է, որ դրանք վնասված են, որից հետո տվյալ գործարքն անվավեր ճանաչելու հայցով դիմել է դատարան:  Արդյունքում` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի` 21.03.2017թ.-ին կայացրած որոշմամբ, գործարքն անվավեր ճանաչելու վերաբերյալ բողոքը բավարարվել է, սակայն հարկադիր կատարող Ա. Բ.-ն այդպես էլ չի կատարել դատական ակտի պահանջները:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցված քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:

Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի աշխատակցի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:

Այսպես, քրեական գործի նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Կ. Հ.-ն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա արգելանք է դրել պարտապան Է. Ա.-ի դրամական միջոցների վրա: Սակայն որոշ ժամանակ անց, անտեսելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված` պարտապանի գույքն արգելանքից հանելու հիմքերն ու կարգը, որոշում է կայացրել Է. Ա.-ի` բանկում գտնվող դրամական միջոցներն ամբողջությամբ արգելանքից ազատելու մասին:

Այսպիսով, ԴԱՀԿ ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին