Երեքշաբթի, 29. 07. 2025

spot_img

Գեղարքունիքի մարզի ՏԸՀ-երում ընթացքի մեջ են համայնքի ղեկավարի եւ ավագանու թեկնածուների առաջադրումները

Գեղարքունիքի մարզի առանձին համայնքներում այս տարվա նոյեմբերի 5-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ, որոնց մասնակցելու համար թեկնածուներն արդեն առաջադրում են իրենց թեկնածությունները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի տարածքային ընտրական հանձնաժողովներից, թեկնածությունների առաջադրումը շարունակվում է ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ ավագանու անդամի համար: 
Գեղամասարում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են ՀՀԿ անդամ, Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի գյուղապետ Զոյա Գեւորգյանը, ով առաջադրվել է ՀՀԿ կողմից, եւ ՀՀԿ անդամ, ինքնաառաջադրված, «ՆԱՐ-ՄԻԼ» ՍՊԸ տնօրեն Հակոբ Ավետյանը, Ձորագյուղ համայնքի ղեկավարի համար՝ Ձորագյուղի գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված Լեւիկ Գրիգորյանը, Ճամբարակ համայնքի ղեկավարի համար՝ անկուսակցական, «Գեգամետ պլյուս» ՓԲԸ ջարդիչ տեղամասի պետ Վազգեն Ադամյանը, Թթուջրի գյուղապետ, ՀՀԿ անդամ, ինքնաառաջադրված Վիգեն Սահակյանը, Շողակաթ համայնքի ղեկավարի համար՝ Դրախտիկի գյուղապետ, ՀՀԿ անդամ, ինքնաառաջադրված Վալենտին Պետրոսյանը, Վարդենիս համայնքի ղեկավարի համար՝ Վարդենիսի քաղաքապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված Վոլոդյա Խլոյանը  եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Վարդենիսի ՍԱՏԳ պետ, ՀՀԿ անդամ, ինքնաառաջադրված Արամ Հարությունյանը:
 Նույն տեղերից ստացված տվյալներով՝ ավագանու անդամների առաջադրումներ են ընթանում Գեղարքունիքի մարզի Սարուխան, Ծովինար, Լճաշեն, Նորաշեն, Չկալովկա, Ախպրաձոր, Մաքենիս, Լճավան, Շողակաթ, Ճամբարակ, Գեղամասար, Վարդենիս համայնքներում: Համայնքի ղեկավարի թեկնածուներ առայժմ չեն առաջադրվել Ծովինար եւ Գեղամասար համայնքներում: ԿԸՀ կողմից առաջադրումների վերջին ժամկետ  է  սահմանված մինչեւ 2017 թվականի հոկտեմբերի 6-ի ժամը 18.00-ն: Մինչ այդ, մեր աղբյուրների հավաստմամբ, կլինեն համայնքի ղեկավարի եւ ավագանու նոր առաջադրումներ:

Խոսրով Խլղաթյան

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին